Օնիկ Գասպարյանը հանդիպել է Ծառուկյանի, Վանեցյանի և Սաղաթելյանի հետ

Գլխավոր շտաբի պետն հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորվել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։

Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։

Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։

Քաղաքական ուժերը նաև իրենց հերթին վստահեցնում են, որ՝ խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով։

Related posts

Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ «Կիբեռմարտահրավեր»

Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը որպես ԱԺ նախագահ