ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Ադրին Նազարյանի հետ՝ քննարկելով Հայաստան–Կալիֆորնիա համագործակցությունը

ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի հետ։ Այս մասին հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա շրջանակային համաձայնագրով նախատեսված ոլորտային համագործակցության խորացման, Երևան-Լոս Անջելես քույր քաղաքներ ձևաչափով փոխգործակցության մեխանիզմների զարգացման վերաբերյալ հարցեր։
Երկուստեք կարևորվել է տնտեսական, գիտակրթական ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությունը։

Related posts

Թեժ վիճաբանություն, քաշքշոց ու ծեծկռտուք ԱԺ նիստերի դահլիճում

Միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026-ի առաջին 9 ամիսներին տրամադրվել է 320 մլն դոլար. Փաշինյան

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ