ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Այսօր ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ֊ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

Հանդիպումների ժամանակ ներկայացվել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները, կենսական ենթակառուցվածքները վնասելու քայլերը։

Մեծապես կարևորվել է ներկա իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության թիրախային արձագանքը՝ ուղղված Արցախից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի ապաէսկալացիային։

Related posts

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան