ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին,  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա  Մատվիենկոյին:
Ծրագրային այց է նախանշված նաև ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն  պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Related posts

Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո

Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել