ՀՀ ԱԺ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Դեսպան Սոբհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համատեղ աշխատանքային հաջողված համագործակցության համար:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցերի:

Related posts

Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ