ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՄ դեսպանները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Related posts

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն

Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ

Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, կան ծանր վիրավորներ