ՀՀ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի արտաքին գործերի պետքարտուղար Թոմաս Բագերի հետ։
Վահան Կոստանյանը Թոմաս Բագերին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարեկեցության ապահովման համատեքստում երկուստեք ընդգծվել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության հետագա ամրապնդման շուրջ։

Related posts

Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին