ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին երկրի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատներն ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 2,4 հազարի:

Related posts

Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

ՄԻՊ-ում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները