ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը։ Մեկնաբանությունը՝ ստորև․ «Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում: ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»:

Related posts

Նիկոլ Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը կարևորել են քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ