ՀՀ ԱԳՆ-ը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ միջադեպի կապակցությամբ

Երեկ Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հագարիի կամրջի վրա:

Related posts

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին

Գյումրեցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ո՞վ է հետևում լրագրողական էթիկային. ո՞ւր դիմել խախտումների դեպքում