Հիսուս Քրիստոսը մարդացած Աստված է և ինձ համար իդեալ է. Փաշինյան

Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստված է և Աստծո որդի, Հիսուս Քրիստոսը ինձ համար իդեալ է: Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը մարդացած Աստված է և ինձ համար իդեալ է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ՝ որպես հեղափոխական՝ անգամ տեղ-տեղ անցնելով նրան:

Այս համատեքստում Փաշինյանը պատասխանեց. «Հիսուս Քրիստոսն իմ հարազատն է, Հիսուս Քրիստոսն իմ ուսուցիչն է, Հիսուս Քրիստոսն իմ Աստվածն է, Հիսուս Քրիստոսն իմ ինքնությունն է, Հիսուս Քրիստոսն իմ հոգին է, Հիսուս Քրիստոսն իմ սիրտն է, Հիսուս Քրիստոսն իմ միտքն է: Ես ապրում եմ Հիսուս Քրիստոսով և ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն ինձ առաջնորդում է:

Չգիտեմ՝ ինչքանով եմ կարողանում ես առաջնորդվել [Նրանով]: Ցավոք, ես չեմ կարող, ես մեղավոր մարդ եմ, բոլոր մարդիկ մեղավոր են, ես՝ առավել ևս, բայց որ Հիսուս Քրիստոսն ինձ համար բացարձակ արժեք է…

Ես նախկինում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ իմ կյանքը փոխվել է այն ժամանակ, երբ բացել եմ Նոր Կտակարանի առաջին էջը»,- ասաց նա՝ նշելով, որ իր տանն ունեցած բոլոր Կտակարանները եղել են Հայ Առաքելական Եկեղեցու հրատարակած Կտակարանները:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները