ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում (2025թ. 1-ին կիսամյակ) կատարված վճարումներից ավել է շուրջ 62%-ով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Անցյալ տարվա նույն շրջանում՝ մինչև ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը, պետական բյուջե վճարումների հանրագումարը կազմել է շուրջ 7,8 մլրդ ՀՀ դրամ։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

 

Related posts

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում

Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան