«Հետ վերադարձրեք դատարանի նախկին շենքը» ․ ՔՊ ավագանին` Վարդան Ղուկասյանին

Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգում 13 հարց էր։ Չնայած եզակի դեպք էր, բայց այն ավելի քան համերաշխ մթնոլորտում ընթացավ։ 13 հարցերից միայն մեկին ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց, այն էր Գյումրու Ճերմակ հիվանդանոցի շենքը վաճառելու մասին նախկինում կայացրած որոշումը չեղարկելը, քանի որ հստակ չէր` ներդրողներ կլինեն թե ոչ: Նիստը փոքր ինչ թեժացավ, երբ ՔՊ խմբակցության ավագանու անդամներից Քնարիկ Հարությունյանը համայնքի գույքը հետ վերադարձնելու Ղուկասյանի նախաձեռնությունը ողջունեց, հետո հարցրեց, թե ինքը` Ղուկասյանը, երբ է օրինակ ծառայելու և համայնքին վերադարձնելու այն գույքերը, որոնք տարիներ առաջ սեփականաշնորհել է:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է