«Հեռուստամարաթոն 2020»-ին հանգանակվել է 22 մլն 990 հազար 898 դոլար

Ավարտվել է «Հեռուստամարաթոն 2020»-ը, որն այս տարի ուղիղ եթերի ձևաչափով տևել է 4 ժամ (04.00-08.00): Այս տարվա հեռուստամարաթոնի կարգախոսն էր` «Համախմբվածություն, ուժ, հավատ»:

Հեռուստամարաթոնի ավարտին հանգանակված գումարը կազմել է 22 մլն 990 հազար 898 դոլար: Դրամահավաքը մեկնարկել էր նոյեմբերի 9-ին:

«Հավաքագրված միջոցներն ուղղվելու են արցախահայության ամենահրատապ կարիքներին: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100 000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,- նշել է ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:
«Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել: Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով»,- ասվում է «Հայաստան» հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին սկսված Ֆրանսիական Հեռախոսամարաթոնի շրջանակում արդեն
հանգանակվել էր շուրջ 3.132.000 ԱՄՆ դոլար:

Related posts

Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին

Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերությունները պետական աջակցություն կստանան