Հեռացնել մեղվափեթակները, չհավաքել սունկ, հատապտուղ. Գեղարքունիքում նախատեսվում են ծղրիդների դեմ քիմիական միջոցառումներ

Ի պատասխան Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ մասնագետները քաջատեղյակ են խնդրից:

Նշվում է, որ արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիքի մարզ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու և մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Նախարարության կողմից մարզին անհատույց հատկացվել են բույսերի պաշտպանության միջատասպան միջոցներ՝ ծղրիդների դեմ պայքարի աշխատանքների իրականացման նպատակով։

Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ, այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա