Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը շուտով կլուծվի: Այս մասին  հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստան ռուսական հեղուկ գազը կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:

«Քանի որ այս պահին հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրներ ունենք, որի հիմնական պատճառները նրանք են, որ ներմուծում ենք Իրանից և ՌԴ-ից: Իրանում հայտնի հանգամանքներով է պայմանավորված, ՌԴ-ինն էլ պայմանավորված է Վերին Լարսի անցակետով: Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով»,- հայտնեցին  նախարարությունից։

Related posts

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

Դպրոցական օլիմպիադաների կարգը փոխվել է 2026 թ.-ի հոկտեմբերի 23-ից. ի՞նչ է սահմանում ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը