Բոլոր այն օրակարգերը, որ ունեցել ենք 2020 թվականից առաջ, ամենաթարմ ձևով պետք է կենտրոնանանք այդ օրակարգերի վրա: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստին հայտրարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե կարճ ասենք՝ հեղափոխության ամբողջ օրակարգն այսօր նույն հրատապությամբ, ինչպես 2018 թվականին է դրված եղել սեղանին, նույն հրատապությամբ սեղանին դրված է:
Դրա համար կա երկու պատճառ, առաջինը՝ որ մենք ունենք օբյեկտիվ հնարավորություն՝ կենտրոնանալու հաստատված խաղաղության շնորհիվ, երկրորդը ընտրություններն են և ընտրություններում ժողովրդի տված մանդատն ու դրա վերահաստատումը:
Այս առումով, իհարկե, ստվերային տնտեսության կրճատումը մեզ համար խնդիր է»,- ասաց նա: