«Հեզբոլլահը» ստանձնել է Իսրայելի բանակի երեք դիրքերին հասցված հարվածների պատասխանատվությունը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է Իսրայելի բանակի երեք դիրքերի գնդակոծման պատասխանատվությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը  ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի շրջաններից մեկի ուղղությամբ հարվածների մասին` ի պատասխան գնդակոծության: Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը մանրամասնել է, որ հարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող Քֆար-Շուբա գյուղին, փոխանցում է РИА Новости-ն։

«Պաղեստինի դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ այսօր առավոտյան հարձակվել են սիոնիստների բանակի երեք դիրքերի վրա լիբանանյան օկուպացված Շեբաա ֆերմաների մոտ»,- ասված է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ։

Հարվածները հասցվել են մեծ թվով հրթիռներով և արկերով, այդ թվում՝ՌԼԿ-ի ուղղությամբ, «ուղիղ խոցում է» եղել, նշել է շարժումը։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ