ՀԴՄ-ի համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները կվերադարձնեն հավաքագրված հավելյալ հասույթը

ՄՊՀ-ն որոշում է կայացրել ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունների վերաբերյալ:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Դեռ անցած տարվանից տնտեսվարողները բողոքում էին, որ ՀԴՄ սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունները, գրեթե միաժամանակ, կտրուկ բարձրացրել են գները:

Այս հարցով դիմել էին նաև մեզ՝ պատգամավորներիս, ինչին ի պատասխան, նշել էինք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վարույթ է հարուցվել, և խնդիրը շուտով լուծում կստանա:

ՄՊՀ-ն որոշումն արդեն կայացրել է, համաձայն որի՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները հետ կվերադարձնեն տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը, կդադարեցնեն չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, կտուգանվեն 288.8 միլիոն դրամով:

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ»,- գրել է պատգամավորը:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին