Հարցը քննարկվում է. Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց, որ ինքը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Միաժամանակ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել:

«Միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռ որոշում չունի, հարցը քննարկվում է: Ուզում եմ նշել, որ սա երկկողմ այց չէ, այն չպետք է դիտարկել երկկողմ համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանը որոշել մասնակցել: Այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր, քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը:

Related posts

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ