Հարբած վարորդի մեքենան գնացքը վրաերթի է ենթարկել

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բեռնատար գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է:

Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը՝ նշեով, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Քաղսի գյուղի Չարենցավան-Հրազդան հատվածում, երբ ամենագնացը  ճանապարհային նշաններով և հայելիներով հագեցած չհսկվող անցումով  հայտնվել գնացքի երթուղու վրա։

«Չնայած լոկոմոտիվային բրիգադի ձեռնարկած  միջոցառումներին, ձայնային ազդանշաններին և արտակարգ արգելակմանը, բախումից խուսափել չի հաջողվել: Բախման հետևանքով էլեկտրաքարշը վնասվել է, բեռնատար գնացքը դուրս է բերվել երկաթուղային կայարանների միջև ընկած ճանապարհի հատվածից լրացուցիչ շարժակազմի օգնությամբ։

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ՝ կեսգիշերին մոտ, Զոդ-Վարդենիս հատվածում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ, մարդատար ավտոմեքենան դուրս է եկել գծանց, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել ավելի քան 1600 տոննա կշռող բեռնատար գնացքի կողմից: Վարորդի կիրառած արտակարգ արգելակումը չի կանխել վթարը։ Ըստ նախնական վարկածի ՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում ։

Անցած տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 11 դեպքի, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 3 դեպքով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը

Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին

Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը