Հատուցում է կատարվել ևս 81 զոհված զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են՝ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

«Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը՝ այս պատերազմի հետևանքով, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են