Հատուկ գործողության աշխարհագրական նպատակները փոխվել են. Լավրով

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը РИА Новости-ի և RT-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են։ Նրա խոսքով՝ այժմ դա ոչ միայն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններն են, այլ մի շարք այլ տարածքներ։

«Հիմա աշխարհագրությունն այլ է։ Դա հեռու է միայն ԴԺՀ և ԼԺՀ լինելուց, դա նաև Խերսոնի շրջանն է, Զապորոժիեի մարզը և մի շարք այլ տարածքներ, և այդ գործընթացը շարունակվում է, ընդ որում՝ հետևողականորեն ու համառորեն»,- նշել է նախարարը և հավելել, որ քանի դեռ Արևմուտքը մեծ հեռահարության զենք է մատակարարում Ուկրաինային, հատուկ գործողության աշխարհագրական նպատակներն էլ ավելի հեռու կշարժվեն ներկա գծից։

Մարտի սկզբին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջանը։ Այսօր տարածաշրջանում գործում են ռազմաքաղաքացիական վարչակազմեր, որոնք հայտարարում են Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Ուկրաինան էլ հայտարարել է տարածաշրջանն իր վերահսկողության տակ վերադարձնելու ծրագրերի մասին։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա