Հաստատվել է COVID-19-ի 2066 նոր դեպք

Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5870-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք: Ունենք 704 առողջացած, 28 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան