Հաստատվել է COVID-19-ի 137 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 137 նոր դեպք, առողջացել է 147 քաղաքացի, գրանցվել է մահվան՝ 2 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 4224 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 350 559-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն առողջացման, 4621-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1122 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Related posts

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով