Հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, առողջացել է 1545 քաղաքացի

Փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 946 նոր դեպք, կատարվել է 4 759 թեստավորում: Առողջացել է 1 545 բուժառու, արձանագրվել է մահվան 24 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 456 դեպք, որոնցից 395 700-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 780 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 378 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 875 218 թեստավորում։

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն