Հաստատվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, առողջացել է 70 քաղաքացի

Հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224330 դեպք, որոնցից 216182-ը` առողջացած, 4502-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1156409 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3778 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք: Ունենք 70 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1096 է:

Related posts

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ