Հաստատվել է կորոնավիրուսի 237 նոր դեպք, առողջացել 156 քաղաքացի

Օգոստոսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230713 դեպք, որոնցից 220289-ը` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 357 957 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք: Ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել:

Related posts

«Իրավիճակը վերահսկողության տակ է». ՌԴ իշխանությունները՝ Սիբիրում ժանտախտի բռնկման մասին հաղորդագրություններից հետո

Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր. Ավանեսյան

Քննարկվել են արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները