Հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, առողջացել 79 քաղաքացի

Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810 -ն` առողջացած, 4549-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 79 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1110 է:

Related posts

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով