Հաստատվել է կորոնավիրուսի 1011 նոր դեպք

Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք: Ունենք 569 առողջացած, 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1187 է:

Related posts

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում