Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 907 նոր դեպք

Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 264 690 դեպք, որոնցից 244 010-ն` առողջացած, 5372-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 094 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 747 530 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 13 804 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 907 նոր դեպք: Ունենք 669 առողջացած, 18 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1214 է:

Related posts

Քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը. Անահիտ Ավանեսյան

22 երկրում COVID-19-ի հարուցչի նոր տարբերակ է տարածվել

Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասին