Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք

Հուլիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 606 դեպք, որոնցից 217 198-ը` առողջացած, 4527-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 205 632 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3907 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք: Ունենք 67 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1101 է:

Related posts

Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու