Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք

Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն` առողջացած, 3675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 889872 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք: Ունենք 816 առողջացած և 28 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 940 է:

Related posts

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

Հոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով