Հաստատվել են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը՝

8.06.2021 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն».
11.06.2021 թ. – «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն».
15.06.2021 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն».
18.06.2021 թ. – «Մաթեմատիկա».
22.06.2021 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա».
25.06.2021 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»:

Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

Related posts

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան

Վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է․ Մանասյան

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ