Հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ. «Վեոլիա ջուր»

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում ջրակորստի կասկած կար:

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մի քանի օր «Զեյթուն» շահագործման տեղամասն աշխատում էր ջրակորստի տեղը գտնելու ուղղությամբ. որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ փողոցի նոր կառուցված ջրագծին զուգահեռ գործում էր նաև հին՝ 600 մմ տրամաչափի ջրագիծը, որից ջուր էր ստանում հարևանությամբ գտնվող Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, և որի վրա առկա էին մի շարք ապօրինի միացումներ։
Որոշվել է ամբողջությամբ խցափակել տվյալ խողովակաշարը, և հիվանդանոցի ջրամատակարարումն իրականացնել այլ ջրագծից:
Արդյունքում հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ, որը նպաստել է Ֆանարջյան և Ծարավ Աղբյուրի փողոցների ջրի ճնշման կարգավորմանը:

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները