ՀԱՊԿ-ում հայտարարել են Աֆղանստանից սպառնալիքներին դիմագրավելու պատրաստականության մասին

ՀԱՊԿ-ն պատրաստ Է դիմագրավել Աֆղանստանից եկող բոլոր հնարավոր սպառնալիքներին: Այդ մասին, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, սեպտեմբերի 9-ին հայտնել Է կազմակերպության միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ ամբողջ աշխարհին անհանգստացնում Է, թե ինչպես Է զարգանալու իրադրությունն Աֆղանստանում եւ նրա շուրջ: Մենք բոլորս գիտենք, որ կան պետություններ, մեր կազմակերպության անդամներ, որոնք անմիջականորեն սահմանակից են Աֆղանստանին… Ես կարծում եմ՝ մեր խնդիրն Է՝ պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացման: Հիմնականում դա ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի ուղղվածությունն Է:

Մենք չենք մոռացել այն մասին, որ խնդիրներ գոյություն ունեն մեր պետությունների՝ Աֆղանստանի հետ սահմանին: Այնտեղ անկայուն Է: ՀԱՊԿ-ն պատրաստ Է դիմագրավելու բոլոր սպառնալիքներին»,-հայտարարել Է նա՝ հանդես գալով Ղրղզստանում անցկացվող «Ռուբեժ-2021» զորավարժությունների ժամանակ: Խոսելով անցկացված վարժանքների մասին՝ միավորված շտաբի պետն ընդգծել Է, որ դրանք անցել են հաջողությամբ եւ արժանի են բարձր գնահատականի:

«Ե՛վ ղեկավար մարմինները, ե՛ւ անձնակազմը ցուցաբերել են ուսուցողականության, կարգավորվածության բարձր մակարդակ, բոլորը ձգտել են դրսեւորել իրենց լավագույն որակները, եւ, ըստ իմ գնահատման, դա հաջողվել Է»,-ամփոփել Է Սիդորովը: ՀԱՊԿ-ի հաջորդ վարժանքները կանցկացվեն հոկտեմբերին, Տաջիկստանում՝ անմիջականորեն Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում, հայտնել Է Սիդորովը:

«Մենք, բացի արագ ծավալման հավաքական ուժերից, ունենք օպերատիվ հակազդման ուժեր. դա մեր կազմակերպության Էլ ավելի հզոր բաղկացուցիչ մասն Է: Հենց նրա հետ Էլ մենք հոկտեմբերին զորավարժություններ կանցկացնենք Տաջիկստանի զինափորձարաններում, անմիջականորեն Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ