ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց՝ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են:

Նրա խոսքով՝ դրանցից առաջինը 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձություններն էին, որոնք ուղեկցվել էին ԱԺ նախագահի դեմ մահափորձով, խորհրդարանի, կառավարության և այլ պետական հաստատությունների դեմ հարձակումներով:

Ամիսներ անց, ըստ վարչապետի, 2021 թվականի փետրվարին ռազմական հեղաշրջման տապալված փորձը տեղի ունեցավ:

«Մենք տեղի ունեցածից դասեր ենք քաղել, և պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրենք զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար: Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021-ի մայիսի 12-ին՝ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն լուծարված էր, Կառավարությունը՝ հրաժարական տված՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթք, Խոզնավար հատվածում ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ այն ժամանակ կային ուժեր, որ պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի «ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության»:

Ըստ վարչապետի՝ նրանց տրամաբանությամբ՝ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել, ասաց վարչապետը՝ հավելելով՝ այն ժամանակ կային ուժեր, որ պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի «չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպված պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում»:

«Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանի Հանրապետությանը դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե Կառավարությունն այն ժամանակ տուրք տար իր էմոցիաներին և շեշտադրումներին, իրադարձությունները կարող էին բոլորովին այլ սցենարով ընթանալ՝ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ խաղաղապահների ծավալում և դրածո իշխանության ձևավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը, սակայն, բացառիկ պետականակենտրոնություն ցուցաբերեց ու արձագանքեց Կառավարության ու կառավարող մեծամասնության կոչերին:

«Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ ժողովուրդը վստահության քվե տվեց 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժին: Սրանով, փաստորեն, վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ ժողովուրդը 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ հասկացավ՝ 1996-1998 թթ. մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ