ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարած առաքելությունը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ:

«Առաքելության վրա դրված են խնդիրներ՝ կապված ստեղծված իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույցի պատրաստման ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման համար առաջարկությունների մշակման հետ: Առաքելության աշխատանքի ընթացքում պլանավորված են սահմանամերձ շրջաններում ընթացիկ իրավիճակի ուսումնասիրման ու մոնիթորինգի հետ կապված միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումների անցկացում Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ»,- ասված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն, 2022-ի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտորդական առաքելության առաջատար խումբը:

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը