ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկում գագաթնաժողովից հետո կայցելի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանին միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն լեգիտիմ են՝ կազմակերպության կանոններին և ընթացակարգերին համապատասխան… Որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան», – Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ալեյնիկը։

Նա հավելել է, որ բոլոր որոշումները, որոնք այսօր կքննարկվեն պետությունների ղեկավարների կողմից և վերջնական տեսքի կբերվեն Մինսկում, կփոխանցվեն հայ գործընկերներին։

«Մենք հույս ունենք, որ նրանք կմիանան այդ որոշումներին»,- հավելել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։

Related posts

ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները լքել են Իրանը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Բեյրութ կատարած այցի ընթացքում կքննարկի «Հըզբոլլահի» զինաթափման հարցը. Al Nahar

Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ