Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվել Եղիշե Սողոմոնյանը

Այսօր Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 92 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկ չի եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 24:

Այսպես, Եղիշե Սողոմոնյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ: Հիշեցնենք, որ Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ:

Related posts

Ռուսաստանում Հայաստանի քաղաքացին սոցիալական ցանցերում արված մեկնաբանությունների համար դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման

ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին

Իրանում ծախսած ամբողջ գումարը մենք փոխհատուցել ենք Վենեսուելայում արածի շնորհիվ. Թրամփ