Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի և շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Related posts

ՀՀ ծանրամարտի երիտասարդների առաջնություն-2026

Վրաստանում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր անջատումը

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան