Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ

2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝ անձին պատճառելով խոշոր չափերի՝ 1 մլն 239 հազար 257 ՀՀ դրամի գույքային վնաս, որից հետո դիմել են փախուստի:

Բացի այդ, Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն խմբի անդամից տեղեկություն ստանալով, որ Երևան քաղաքի բնակիչը վարձակալությամբ հանձնած տարածքներ ունի և հնարավոր է, որ բնակարանում խնայած գումար ունենա, կազմակերպել և պլանավորել են բնակարան ապօրինի մուտք գործելով՝ բռնություն գործադրելով հափշտակության կատարումը՝ անձին պատճառելով խոշոր չափերի` 2 մլն 153 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:

Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը) (2 դրվագ), հանցավոր խմբից 3 անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը):

4 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում