Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում hունիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է, 27-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Related posts

Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն

Կուսակցական անձինք և պետական պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. ԿԳՄՍ նախարար

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից