Հանրապետությունում օդի ջերմաստիճանը փետրվարի 4-7-ին կբարձրանա 10-12 աստիճանով

Երևան քաղաքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ի ցերեկը հնարավոր է, 6-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20 մ/վ, 5-ին ՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ