Հանրապետությունում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Երևանում հունվարի 21-ի գիշերը, 24-ի ցերեկը և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում  14-16 աստիճանով։

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին