Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-17-ին, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի և 21-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Related posts

Գերմանիայից Հայաստան օդային ճանապարհով ներմուծվել են տոհմային երինջներ

Հոկտեմբերի 1-ին ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ

Տնակային խնդիրները՝ դեռ չլուծված