Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման գործողությունների ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել ու հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել համակարգված շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը`
1.իրավական դաշտի բարելավման.
2.կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման.
3.վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման,
4.միջգերատեսչական ակտիվ համագործակցության.
5.մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման ուղղությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման 2023-2025 թթ․ գործողությունների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ուղղված է հանցագործության կանխարգելմանը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման ու աջակցության տրամադրման, ինչպես նաև երևույթի դեմ պայքարի արդյունավետության ու հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Sylp1s

Ազգային ծրագիրը մշակվել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի հիման վրա՝ ԱՍՀՆ կողմից՝ ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ ՄԶԳ ներգրավմամբ՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։

Related posts

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը