Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ»-ն

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։ Այդ մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից:

«Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:

Վարկանիշային քվեարկության արդյունքում՝ մասնակցության համար հայտ ներկայացրած «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը ստացել է 51, իսկ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 73 միավոր:

Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Ինչպիսի՞ երեկոներ են պետք թանգարանային Գյումրուն

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով

Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին