Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել  Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

Related posts

Տարին հոբելյանական է. կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը կդառնար 100 տարեկան

Գյումրվա թանապուրն ու Արցախի հռածածը. կարեկից միջավայր՝ հանուն կոլեկտիվ ամոքման

Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով