Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում շեշտվել է Հայաստանի առաջատար դերը

Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ առաջ մղելու «Պաշտպանելու պատասխանատվության» սկզբունքը՝ ուժեղացված կանխարգելման, վաղ նախազգուշացման և համատեղ գործողությունների միջոցով։ Այս մասին հայտնում է ներկայացուցչությունը։

Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները։  Շեշտվել է Հայաստանի առաջատար դերը ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում՝ անդրադառնալով ՀՀ նախաձեռնությամբ սահմանված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, Միջազգային օրվա 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձևին, ինչպես նաև վերջերս ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» Գլխավոր ասամբլեայի բանաձևին։
Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը՝ իր համապատասխան մեխանիզմների միջոցով, կրում է առանցքային պատասխանատվություն՝ ապահովելու արդյունավետ վաղ նախազգուշացում և կանխարգելիչ գործողություններ, նախքան իրավիճակները կվերածվեն մարդկային ողբերգությունների։ Այս համատեքստում շեշտվել է, որ «ՄԱԿ 80» նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումները պետք է ամրապնդեն Կազմակերպության կանխարգելման կարողությունները:

Related posts

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից

Բախվել են ավտոմեքենաներ․ կան 3 զոհեր